Շառլ Ազնավուր

téléchargementՇառլ Ազնավուրը ծնվել է 1924 թ. մայիսի 22-ին, Փարիզում, հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում: Մանուկ հասակում տարվել է թատրոնով, իսկ 1940-ական թթ. Պիեռ Ռոշի հետ հանդես է եկել Կաբարեում:Նրա առաջին երգը՝ «Ես հարբած եմ»:Համաշխարհային հռչակ է ստացել 1956-ին, Փարիզի «Օլիմպիա» դահլիճում հաջող ելույթից հետո:Շուրջ ութ հարյուր երգի հեղինակ է:1988-ի սպիտակյան ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է «Ազնավուրը Հայաստանին» բարեգործական հիմնադրամը։ Գյումրիում կանգնեցված է Ազնավուրի արձանը, նրա անունով է կոչվում Երևանի հրապարակներից մեկը։

Ինչ է պատմում ինձ անձրևը:)

images (1)Մի օր փողոցով քայլելիս անձրև սկսվեց:Անձրևի կաթիլները շատ մեծ էին:Ես որոշեցի վազել տուն:Հանկարծ անձրևի կաթիլներից մեկը ընկավ ձեռքիս մեջ:

-Կտանես ինձ քո տուն:Ես չեմ ուզում ընկնել գետնին և չորանալ:

Ես իհարկե համաձայնվեցի և կաթիլին տարա իմ տուն:Ես նրան տաք թեյ հյուրասիրեցի և մենք սկսեցինք խոսել.

-Լսիր կաթիլ, դուշատ բան ես տեսել մի քիչ պատմիր դրանց մասին :

Կաթիլը պատասխանեց.

-Ճիշտ է ես ամեն ինչ գիտեմ մարդկանց և քաղաքների մասին:Մարդիկ լինում են չար,բարի,գթասիրտ ոմանք էլ անխիղճ են:Իմ կարծիքով մարդիկ խելացի էակներ են, բայց կան մարդիկ ովքեր դա չեն հասկանում և չեն օգտագործում իրենց խելքը:Հանկարծ ես տեսա որ կաթիլը չորացավ և նա հասցրեց ընդամենը մեկ բառ ասել`ցտեսություն:

Օգտակար խորհուրդներ ծնողներին

images

Ասեք

1. «Ես քեզ սիրում եմ, որովհետև Աստված է քեզ ինձ պարգևել»:
2. «Սիրում եմ քեզ անկախ ամեն ինչից»:
3. «Սիրում եմ քեզ, անգամ երբ բարկանում ես ինձ վրա»:
4. «Սիրում եմ քեզ, անգամ երբ բարկանում եմ քեզ վրա»:
5. «Սիրում եմ քեզ, անգամ երբ ինձանից հեռու ես: Իմ սերը միշտ քեզ հետ է»:
6. «Եթե կարողանայի ընտրել աշխարհում ցանկացած երեխայի, միևնույնն է՝ քեզ կընտրեի»:
7. «Շնորհակալություն»:
8. «Ինձ դուր եկավ քեզ հետ խաղալը»:
9. «Օրվա իմ սիրելի հիշողությունն այն պահն է, երբ քեզ հետ միասին ինչ-որ բան արեցինք»:

Պատմեք

10. Նրանց ծննդյան կամ որդեգրման պատմությունը:
11.Այն մասին, թե ինչպես եք խնամել նրանց, երբ փոքր էին:
12. Պատմությունը, թե ինչպես եք ընտրել նրանց անունները:
13. Իրենց տարիքում ձեր մասին:
14. Այն մասին, թե ինչպես են հանդիպել իրենց տատիկներն ու պապիկները:
15. Թե որոնք են ձեր սիրելի գույները:
16. Որ երբեմն ձեզ համար էլ է դժվար լինում:
17. Որ երբ բռնում ենք նրանց ձեռքը և սեղմում երեք անգամ, դա գաղտնի ծածկագիր է, որը նշանակում է. «Ես քեզ սիրում եմ»:
18. Թե ինչքան եք ցանկանում միշտ նրա հետ կարդալ Աստվածաշունչը, հասկանալի լեզվով պատմել աստվածաշնչային պատմություններ:
19. Թե ինչով եք հիմա զբաղվում:

Լսեք

20. Ձեր զավակին ավտոմեքենայում:
21. Թե ինչ է պատմում ձեր զավակն իր խաղալիքների մասին, և մտածեք, թե որքանով է դա կարևոր նրա համար:
22. Այն հարցը, որի շուրջ ձեր զավակն իրոք ձեր օգնության կարիքն ունի:
23. Մեկ վայրկյան ավելի, քան թույլ է տալիս ձեր համբերությունը:
24. Այն զգացմունքները, որոնք կան ձեր զավակի խոսքերում:

Հարցրեք

25. «Ի՞նչ ես կարծում՝ ինչո՞ւ դա պատահեց»:
26. «Ի՞նչ ես կարծում՝ ի՞նչ կլինի, եթե…»:
27. «Ի՞նչ ես կարծում՝ ո՞վ է Աստված»:
28. «Ինչի՞ մասին ես մտածում»:
29. «Ո՞րն է օրվա քո ամենահաճելի հիշողությունը»:
30. «Ի՞նչ ես կարծում՝  դա ի՞նչ համ ունի»:

Ցույց տվեք

31. Ինչպես անել ինչ որ բան՝ այդ արարքն արգելելու փոխարեն:
32. Ինչպիսի պահվածք ունենալ եկեղեցում, ինչպես աղոթել, ինչպես դիմել հոգևորականին:
33. Ինչպես կտրատել ուտելիքը:
34. Ինչպես ծալել սպիտակեղենը:
35. Ինչպես փնտրել տեղեկատվություն, եթե պատասխանը չգիտես:
36. Կապվածություն ձեր ամուսնուն:
37. Որ շատ կարևոր է հոգ տանել իր մասին, խնամել իր անձը:

Ժամանակ տրամադրեք

38. Շինարարական հրապարակները դիտելուն:
39. Թռչուններին նայելուն:
40. Որպեսզի ձեր զավակն օգնի ձեզ կերակուր պատրաստել:
41. Կիրակի եկեղեցի գնալուն և պատարագը լսելուն:
42. Առաջադրանքները կատարելուն ձեր զավակի տեմպով:
43. Պարզապես ձեր զավակի հետ նստելուն, երբ նա խաղում է:

Որախացրեք ձեր զավակին

44. Անակնկալ մատուցեք և հավաքեք նրա սենյակը:
45. Բլիթի մեջ շոկոլադ դրեք:
46. Ուտելիքը նրա ափսեի մեջ դրեք ժպիտի ձևով:
47. Ստեղծեք ձայնային էֆեկտներ, երբ օգնում եք նրան ինչ-որ բան անել:
48. Խաղացեք նրա հետ հատակին:

Տվեք

49. Նայեք ձեր զավակին բարի աչքերով:
50. Ժպտացեք, երբ ձեր զավակը սենյակ է մտնում:
51. Ցուց տվեք փոխադարձ վերաբերմունք, երբ ձեր զավակը հպվում է ձեզ:
52. Նախքան ձեր զավակին օգնելը հնարավորություն տվեք նրան հաղթահարել իր դժգոհությունը, զայրույթը, չարությունը:
53. Սովորեցրեք սիրել մարդկանց, քանզի բոլորին ստեղծել է Աստված:
54. Հասցրեք ձեր զավակի գիտակցությանը, որ ինչպես ինքն է ցանկանում, որ իր հետ վարվեն, նույնպես էլ ինքը պետք է վարվի այլոց հետ:

 

Ես ընտրեցի այս նյութը քանի որ այն շատ հետաքրքիր էր: Ինձ շատ դուր եկավ այդ խորհուրդները:Ես կարծում եմ, որ բոլոր մայրիկները կոգտվեն այդ խորհուրդներից և կլինեն ավելի բարի:

Հայոց լեզվի տնային առաջադրանք

2.Իմ կարծիքով Հերիկ Էդոյանի բանաստեղծությունները ավելի հեշտ կհասկանան մեծերը քան մենք:Քանի որ նրա բանաստեղծությունները սպիտակ էին:Ես դժվար հասկացա «Ամեն ինչ» բանաստեղծությունը:Ավելի հեշտ հասկացա «Անմատչելի» բանաստեղծությունը և իր կենսգրությունը:Եթե հասկանս բանաստեղծության իմաստը կհասկանաս նաև բանաստեղծությունը:

 

Եթե բոլորը

եե1.Ինձ այս ֆիլմը շատ դուր եկավ,որովհետև այն հետաքրքիր և ծիծաղելի էր:

2.Իմ ամենահավանած հատվածը այն էր, երբ Սաշայի վրա ջուր լցրեցին:Ես հավանեցի այդ հատվածը, որովհետև երեխաները խափեցին տատիկին ասելով թե գալիս է Մարգոն և տատաիկը ջուրը լցրեց Սաշայի վրա:

3.Ինձ դուր եկավ Սաշայի կերպարը,որովհետև նա շատ բարի և կատակասեր էր:

Առաջադրանք 2

1.Քո կարծիքով ինչո՞ւ է ֆիլմը կոչվում «Եթե բոլորը»: 5-7 նախադասությամբ փորձիր հիմնավորել կարծիքդ:

Իմ կարծիքով ֆիլմը կոչվում է Եթե բոլորը, որովհետև միասին ամեն ինչ հնարավոր է:Սաշան իր հոր ընկերների հետ հաղթահարեց բոլոր դժվարությունները և իրականացրեց իր ցանկությունը:Եթե բոլորը Սաշայի նման  խելացի և խիզախ լինեին կյանքում ոչ մի դժվարություն չէին ունենա:Ես այս ֆիլմի մասին շատ լավ կարծիք ունեմ:

2.Մեկ նախադասությամբ ձևակերպիր «Եթե բոլորը» ֆիլմի հիմնական ասելիքը:

Եթե բոլորը միասին լինեն ամեն ինչ հնարավոր է:

3.Դու ինչպե՞ս կվերնագրեիր ֆիլմը:

Ես այս ֆիլմը կվերնագրեի`Սաշայի ճանապարհորդությունը:

Ճանաչենք մեր պապերի ծննդավայրը` էրգիրը (նախագիծ)

Իմ պապիկի պապիկը ծնվել և ապրել է Արևմտյան Հայաստանի Խոյ գավառում:

Մի ժամանակ առանձին իշխանության, ներկայումս Խոյ համանուն գավառի (մահալի) կենտրոնն է։ Իսկ Խոյ գավառը XIX դարի վերջերին ուներ 8 հայաբնակ գյուղ 308 տնտեսություններով և 1836 բնակիչներով։ Գավառն ուներ 8 եկեղեցի և միայն մեկ վարժարան։ Նրա զուտ հայաբնակ գյուղերից էին Սեյդավարը, Դիզան և Մահլազան։ Խոյի գավառը համապատասխանում է պատմական Պարսկահայք աշխարհի Հեր գավառին:Խոյ քաղաքը բավական վնասներ է կրել 1791թ. դեկտեմբերի 27-ի Թավրիզի աղետաբեր երկրաշարժից։Խոյի բնակչության քանակի վերաբերյալ առաձին հեղինակների մոտ և պաշտոնական փաստաթղթերում հաղորդվում են խիստ հակասական տվյալներ։ Մինչև 1826—1828 թթ. ռուս պարսկական պատերազմին հաջորդած ներգաղթը, Խոյ քաղաքի և համանուն գավառի բնակչության մեծամասնությունը կազմում էին հայերը, իսկ այդ ժամանակներում քաղաքն ուներ մոտ 4000  բնակիչ։

Վերլուծություն`

Մենք փորձեցինք պարզել,թե մեր պապիկները ովքեր են եղել և որտեղից են եկել:Դասարանում պատմեցինք նրանց մասին և նրանց ծննդավայրերի մասին:Պարզեցինք, որ մեր դասարանի 10 աշակերտների  պապիկները Արևմտյան Հայաստանից են:Ինձ շատ հետաքրքիր էր իմանալ, թե որեղից են իմ դասընկերների պապիկները:Այս նախագծի շնորհիվ ես տեղեկություններ իմացա Արևմտյան Հայաստանի մի քանի քաղաքների և գավառների մասին:

Տնային առաջադրանք

 

 

 

Ես այս նյութը ընտրեցի, որովհետև այն շատ հետաքրքիր էր:Մարդիկ փորձել էին  դասավորվածության շնորհիվ գեղեցիկ պատկերներ ստանալ:Իմ կարծիքով այն հետաքրքիր էր: